Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում   Ծաղկաձորում Արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում   Ծաղկաձորում

Հոկտեմբերի 05-07-ը Համայնքների ֆինանսիստների միավորումը Ծաղկաձորում անց է կացրել «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում» թեմայով դասընթաց:

Դասընթացն անց է կացվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՖՄ-ի կողմից իրականացվող «Մոդելային համայնքներում արդյունքահեն բյուջետավարման ներդրում» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցում էին Օշական, Սասունիկ, Նոր Երզնկա, Ջրվեժ, Արթիկ, Սառնաղբյուր, Քասախ, Ազատան, Աբովյան, Ապարան համայնքներից 2-ական ներկայացուցիչներ:

Դասընթացի ընթացքում ՀՖՄ-ի փորձագետները մանրամասն ներկայացրեցին «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանությունը», իսկ մասնակիցները բազմաթիվ գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերեցին գործնական հմտություններ համայնքի բյուջեն արդյունքահեն ձևաչափով կազմելու ուղղությամբ:

image-24-10-15-23-00-3image-24-10-15-23-00-2image-24-10-15-23-00-1image-24-10-15-23-00