Համայնքների Ֆինանսիստների Միավորում

2014 թվականի դեկտեմբերի 18-19-ը Համայնքների ֆինանսիստների միավորումը Ծաղկաձորում անց է կացրել «Արդյունքահեն բյուջետավարման ներդրումը համայնքներում» թեմայով դասընթաց:

Դասընթացն անց է կացվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՖՄ-ի կողմից իրականացվող «Աջակցություն համայնքներում արդյունքների վրա հիմնված բյուջետավարման իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցում էին Աշտարակ, Դիլիջան, Եղվարդ, Գավառ և Մասիս համայնքներից 4-ական ներկայացուցիչներ: Դասընթացի ընթացքում ՀՖՄ-ի փորձագետները մանրամասն ներկայացրեցին արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանական մոտեցումները, իսկ մասնակիցները բազմաթիվ գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերեցին գործնական հմտություններ համայնքի բյուջեն արդյունքահեն ձևաչափով կազմելու ուղղությամբ: