Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում  Դիլիջանում Արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում  Դիլիջանում

Հոկտեմբերի 20-22-ը Համայնքների ֆինանսիստների միավորումը Դիլիջանում անց է կացրել «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում» թեմայով դասընթաց:

Դասընթացն անց է կացվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՖՄ-ի կողմից իրականացվող «Մոդելային համայնքներում արդյունքահեն բյուջետավարման ներդրում» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցում էին Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, Ալավերդի, Սպիտակ, Վարդենիկ, Սևան, Վարդենիս, Օձուն, Փարաքար համայնքներից 2-ական ներկայացուցիչներ:

Դասընթացի ընթացքում ՀՖՄ-ի փորձագետները մանրամասն ներկայացրեցին «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանությունը», իսկ մասնակիցները բազմաթիվ գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերեցին գործնական հմտություններ համայնքի բյուջեն արդյունքահեն ձևաչափով կազմելու ուղղությամբ:

2 1