Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Աբովյանի համայնքապետարանում կայացան հանրային բաց լսումներ Աբովյանի համայնքապետարանում կայացան հանրային բաց լսումներ

Աբովյանի համայնքապետարանում տեղի ունեցան հանրային բաց լսումներ: Քննարկումը վերաբերում էր Աբովյան համայնքի 2015 թվականի բյուջեի տարեկան կատարողականի նախագծին և 2016 թվականի արդյունքահեն ձևաչափով բյուջեին, ինչպես նաև ներկայացվեց 2015թ. հաշվետու տարում Աբովյան համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը:

Հանրային լսումներին ներկա գտնվեցին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ավագանու անդամները, ինչպես նաև համայնքի բնակիչներ: Լսումների ընթացքում ներկայացվեցին 2015թ. կատարված աշխատանքները` մանրամասնելով, թե կոնկրետ որ աշխատանքների համար որքան միջոցներ են հատկացվել:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ կնքված համաձայնագրով ստեղծված արդյունքահեն բյուջեի էությանն ու նպատակին: Ընդգծվեց, որ բյուջեի այսօրինակ ձևաչափի ընտրությունը պայմանավորված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացման և վերջնական արդյունքների ստացման նպատակներով:

1 2 3 4 5 6 7 8 9 10