Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Միջազգային փորձագետների այցը Հայաստան ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Միջազգային փորձագետների այցը Հայաստան ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում

Փետրվարի 15-20 ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում էին միջազգային փորձագետներ՝ Լեհաստանի նախագահի խորհրդական, Եվրոպայի խորհրդի ֆինասական և տարածքային հարցերով փորձագետ Պավել  Սվիանևիչը և միջկառավարական ֆինանսական հարցերով փորձագետ Էնթընի Լևիտասը:

Այցելության նպատակը տեղական ինքնակառավարման ընթացիկ բարեփոխումներին ծանոթանալը և այդ բարեփոխումների համատեքստում միջազգային լավագույն փորձի ներկայացումն էր։ Այցելությունից հետո ենթադրվում է տեղացի փորձագետների հետ միասին համապատասխան հանձնարարականների և իրավական փաստաթղթերի մշակում, որոնք միտված կլինեն տեղական մակարդակում հանրային մասնակցության խթանմանը, բազմաբնակավայր համայանքներում ռեսուրսների հավասարաչափ բաշխմանը, հարկային վարչարարության համակարգերի ստեղծմանը և կիրառմանը նմանատիպ համայնքներում, և այլ:

Այցելության ընթացքում փորձագետները հանդիպումներ ունեցան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների, ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, «Համայնքների խոշորացում տեղական ժողովրդավարություն. Բարեփոխումները Հայաստանում և Եվրապական փորձը» թեմայով դասախոսություն  կարդացին Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Կառավարման ակադեմիայում:

Այցելության վերջին օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փորձագետները խոսեցին փետրվարի 14-ին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների, համայնքների խոշորացման անհրաժեշտության, խոշորացումից հետո համայնքներին հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրելու, տեղական մակարդակում բնակչության մասնակցության խթանման կարևորության մասին:

http://www.a1plus.am/1436068.html

http://civilnet.am/2016/02/22/community-enlargement/#.VtAsp_l97Gi

1111