Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Բազմաբնակավայր համայնքներում  ՀԶՔԾ  մեթոդաբանության ուղեցույցի ուսուցման սեմինար Երևանում Բազմաբնակավայր համայնքներում  ՀԶՔԾ  մեթոդաբանության ուղեցույցի ուսուցման սեմինար Երևանում

Մարտի 9-10-ը, Երևանի «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Բազմաբնակավայր համայնքներում   համայնքի  զարգացման քառամյա ծրագրի (ՀԶՔԾ) մշակման ու կառավարման մեթոդաբանության  կիրառման ուղեցույցի» ուսուցման նպատակով կազմակերպված  սեմինար:

Սեմինարը անցկացվել է Համայնքների ֆինասիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Բազմաբնակավայր համայնքի զարգացման քառամյա ծրագրի կազմման և կառավարման մեթոդաբանության կիրառման ուղեցույցի մշակում և ուսուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ  բոլոր մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության,  տեղական ինքնակառավարման  և համայնքային հարցերի բաժնի,  ինչպես նաև զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինների երկուական ներկայացուցիչներ (վարչության, բաժնի պետեր, գլխավոր, առաջատար մասնագետներ):

ՀՖՄ փորձագետների կողմից մշակված 2-օրյա և սեմինարի ժամանակ ներկայացվող ուղեցույցի նպատակն էր մեթոդական և գործնական օժանդակություն ցուցաբերել բազմաբնակավայր համայնքների նորընտիր ՏԻՄ-երին և աշխատակազմերին՝ հնարավորինս հեշտ կիրառելու մեթոդաբանության դրույթները և պատշաճ մակարդակով մշակելու և կառավարելու իրենց ՀԶՔԾ-ները՝ հաշվի առնելով համայնքների խոշորացման արդյունքում առաջացած նոր հնարավորությունները և ռիսկերը, տարածքային համաչափ զարգացման համատեքստում:

111 222