Համայնքների Ֆինանսիստների Միավորում

   Բնակչություն` 2823 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

   Մակերես` 0.5կմ2

   Ազատամուտը հիմնադրվել է 1970թ. որպես ,,Բենտոնիտ,, կոմբինատի բանավան: Համայնքն ունի 22 բազմաբնակարան շենք, 22 քոթեջ, միջնակարգ դպրոց՝ 317 աշակերտով: 2004 թվականին դպրոցը ենթարկվել է մասնակի վերանորոգման պետական բյուջեի միջոցներով:
   Մանկապարտեզը վերանորոգվել է միջազգային ծրագրերով:
   Մշակույթի տունը վերանորոգման խիստ կարիք ունի, իսկ համայնքային կենտրոն ընդհանրապես չկա:
1. Հեռավորությունը Երևանից՝ 149 կմ,
մարզկենտրոնից` 16 կմ,
ՀՀ պետական սահմանից` 3.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 580 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, անտառազուրկ է,
ամռանը միջին ջերմաստիճանը +32C է, ձմռանը՝ +3C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը՝ 2823 մարդ, 914 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 43.87 հա
7. Բնակչության զբաղմունքը՝ առևտուր, ծխախոտի վերամշակում, բենտոնիտային կավերի արտադրության սպասարկման ոլորտ
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով` անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար

Համայնքն ունի`
1. Դպրոց՝ 964 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 312
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Մանկապարտեզ
5. Երաժշտական դպրոց
6. Մարզադաշտ