Համայնքների Ֆինանսիստների Միավորում

   Բնակչություն` 445 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

   Մակերես` 5.8կմ2

   Գյուղը գտնվում է Աղստև գետի ձախ ափին: Հարավից սահմանակից է Լուսաձոր, հյուսիսից՝ Աչաջուր գյուղերին: Ակնաղբյուրի շրջակայքի հնավայրերից նշանավոր է նրա հարավային մասում գտնվող սրբատեղին: Այստեղ կա մի դարավոր կաղնի ծառ: Ըստ ավանդության ծառը տնկել էր սպարապետ Վարդան Մամիկոնյան 450թ., Խաղխաղի հաղթական ճակատամարտից վերադառնալու ժամանակ:    1978թ. կաղնին տապալվեց: Ընկած կաղնու կողքին նոր կաղնի է տնկել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
   Ըստ որոշ աղբյուրների Ակնաղբյուրի հին բնակիչները եղել են Արցախի Աղդան քաղաքից, որի պատճառով կոչվում էր Ներքին Աղդան: 1967թ. այն վերանվանվեց Մորուտ, իսկ 1970թ. Ակնաղբյուր:

1. Հեռավորությունը Երևանից՝ 146 կմ,
մարզկենտրոնից՝ 13 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 15 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 650 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23C է, ձմռանը` -1C
4. Պատմամշակութային կոթողներ՝ նորակառույց սբ. Վարդան զորավոր մատուռ
5. Բնակչության թիվը՝ 445 մարդ, 139 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1077.24 հա,
որից` 88.49 հա արոտներ,
180.51 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`
1. Դպրոց՝ 120 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 67
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն