Համայնքների Ֆինանսիստների Միավորում

   Բնակչություն` 289 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

   Մակերես` 22.6կմ2

   Մինչև 1988թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։
   Այստեղ 12-րդ դարում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր օժանդակ կառույցներով։ Այն ծառայել է նաև որպես ճգնարան։
   Եկեղեցին ունի նաև 2-րդ անվանումը՝ Ախնաբաթ կամ Հախնաբաթ։ Դրա հետ կապված գոյություն ունի ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի Նաբաթ անունով մի գեղեցկուհու անհույս սիրահարված հայ իշխաններից մեկը ի հիշատակ իր սիրո կառուցել է տալիս եկեղեցին, ինքնասպան լինում և վերջին պահին կանչում է ,,Ա՛խ Նաբաթ,,:
   Գյուղը գտնվում է Նոր Գետիկի ափին և ունի շատ նպաստավոր պայմաններ տուրիզմի համար:
1. Հեռավորությունը Երևանից՝ 130 կմ,
մարզկենտրոնից՝ 29 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 42 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 19C է, ձմռանը` -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Աստվածածին եկեղեցի
5. Բնակչության թիվը՝ 289 մարդ, 130 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 6887.91 հա,
որից` 2026.75 հա արոտներ,
102.76 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`
1. Դպրոց՝ 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 56
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն