Համայնքների Ֆինանսիստների Միավորում

   Բնակչություն` 185 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

   Մակերես` 0.2կմ2

   Աճարկուտ բանավանը հիմնվել է 1924թ. Կունեն կոչվող տարածքում՝ փայտի սղոցման գործարանի շահագործման շնորհիվ: Որպես բանվորական վայր, շրջակա գյուղերից մարդիկ եկել են և հիմնական բնակություն հաստատել: 1932թ. արտադրության ընդլայնման շնորհիվ, սկսեցին կառուցել բնակելի տներ, դպրոց, հիվանդանոց, հացի փուռ, խանութ, ճաշարան և այլ օբյեկտներ:
   1964թ. Սևքարի սղոց-գործարանը վերանվանվել է Աճարկուտ բանավանի: Այն գտնվում է Իջևանի շրջանի հյուսիս-արևելյան տարածքում, բնության գողտրիկ անկյունում: Գետակը, որը հոսում է բանավանի միջով, կոչվում է Քարահան, որտեղ աճում է կարմրախայտ ձուկ:
   Տեղի անտառտնտեսությունը զբաղեցնում է շուրջ 14,0 հազար հեկտար մակերես, որտեղ աճում են բարձրարժեք ծառատեսակներ՝ հաճարի, կաղնի, լորենի, թխկենի, բոխենի և այլն:
   Աճարկուտի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական շինություններով՝ Աստվածածին, Կիրանցի եկեղեցիներ, Սամսոնի, Դեղձնուտի, Առաքելոց վանքեր, Սրանոցի կամուրջ, որոնք կառուցվել են 10-13-րդ դարում:
   Տարածքը շատ նպաստավոր է էկոտուրիզմի զարգացման համար:
1. Հեռավորությունը Երևանից՝ 162 կմ,
մարզկենտրոնից՝ 29 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 4 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 780 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +31C է, ձմռանը՝ -1C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Կիրանց, Դեղձուտ, Առաքելոց կիսավեր վանքային համալիրները, որոնք գտնվում են գյուղից 5-14կմ հեռավորության վրա
5. Բնակչության թիվը՝ 185 մարդ, 50 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 20.23 հա
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն, մեղվաբուծություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`
1. Դպրոց՝ 70 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 11
2. Բուժկետ