Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 30.9կմ2

Բնակչություն` 1896

 

amasia.shirak@mta.gov.am
 
Նախկինում Ամասիայի տարածաշրջանի շրջկենտրոն, մարզկենտրոնից գտնվում է 44 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Համասիտ, Ղուկասյան, Ներքին Ղուկասյան անվանումները: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1870մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Ամասիայից 2կմ արևմուտք կա հին գյուղատեղի, որը տեղացիները անվանում են □Խարաբալար□: Ըստ բնակիչների պատմածի այդ գյուղի բնակիչները եղել են հույներ: Գյուղից հյուսիս-արևմուտք □Չաթին դարա□ կոչված բերդի ավերակներն են:
Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել են 1829 թ-ին Արևմտյան Հայաստանից` Բասենից և Կարսի մարզից: 1886 թ-ին գյուղն ունեցել է 274, 1914 թ-ին` 564, 1931 թ-ին` 645, 1959 թ-ին` 1527, 1970 թ-ին` 2773, 1980 թ-ին` 3175 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1896 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 54 %, հետաշխատունակներ` 18%: Ունի 114 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 311հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր` կազմելով համապատասխանաբար 262, 1333, 600 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են նաև թռչնաբուծությամբ:
Ունի պանրի գործարան, որտեղ արտադրվում են □Լոռի□, □Չանախ□ պանիրներ և արտադրանքը սպառվում է ինչպես մարզի, այնպես էլ մարզի սահմաններից դուրս: 2011 թվականին համայնքում բացվեց Հայ – Գերմանական համատեղ կարի արտադրամաս, որը լուծեց կարևորագույն հարցերից մեկի` աշխատատեղերի հարց: Կարի արտադրամասում աշխատանքով ապահովվել է շուրջ 70 մարդ, որը ավելանալու միտում ունի: Համայնքում բացվեց նաև Համայնքային կենտրոն, որը երիտասարդության համար ժամանցի լավագույն կենտրոններից մեկն է, կենտրոնի հարևանությամբ բացվեց նաև մանկապարտեզ:   
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, համայնքում գազիֆիկացման հարցը լուծված է:
 
Շիրակի մարզ, գ. Ամասիա
 
 
Ինդեքս՝ 2701

հեռ.  +374 077 64 67  77