Համայնքների Ֆինանսիստների Միավորում

   Բնակչություն` 3608 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

   Մակերես` 21.1կմ2
   Գյուղը հիմնադրվել է 1803-1804թթ., Ղարաբաղից տեղահանվածների կողմից: Նախկինում կոչվել է Ուզունթալա: Սկզբում այստեղ բնակվելիս է եղել ընդամնեը 64 մարդ, իսկ 1992թ.` 3750 մարդ:
   Գյուղն իր զարգացումն սկսել է ապրել 1930-ական թվականներից: Հետագա շրջանում կառուցվել է տիպային միջնակարգ դպրոց, հանրախանութ, մշակույթի տուն, կապի հանգույց, հիվանդանոց, վարչական և կենցաղային օբյեկտներ:
   Այգեհովտեցի էր Թամանյան դիվիզիայի հրամանատար գնդապետ Արտաշես Վասիլյանը և խորհրդային միության հերոս Ռուբեն Հակոբյանը:
   1990-1994թթ. գյուղը առաջիններից իր վրա է վերցրել պատերազմի հարվածը և կրել զգալի կորուստներ:     Ամբողջությամբ խաթարվել են ենթակառուցվածքները, հրետակոծվել բնակելի և այլ նշանակության կառույցներ:
Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել են 6 մարդ, վիրավորվել՝ 29 մարդ:
   Վերջին տարիներին գյուղում պետական բյուջեի և այլ ծրագրերի միջոցով իրականացվել են դպրոցաշինական, ճանապարհաշինական, ջրաշինարարական որոշակի աշխատանքներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 156 կմ,
մարզկենտրոնից՝ 23 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում, սբ. Ամենափրկիչ եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 3608 մարդ, 1125 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2140 հա,
որից` 202 հա արոտներ,
894.4 հա վարելահողեր,
146.4 հա այգիներ,
82.9 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`
1. Դպրոց՝ 770 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 376
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ