Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 0.3կմ2

Բնակչություն` 639 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Այգեպարը հիմնվել է 1930-ական թվականների վերջին, ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Գյուղը բնակեցվել է շրջակա գյուղերի բնակիչների տեղափոխմամբ ու մշտական հաստատմամբ: 1960-ական թվականներից, երբ այստեղ կառուցվեցին գինու, պահածոների և ծխախոտի ֆերմենտացիոն գործարանները, բնակչությունը սկսեց ավելանալ: 1959թ. սկսեց գործել օդանավակայան: Գյուղը սահմանամերձ է անմիջապես Ադրբեջանի Թովուզի շրջանին, որի հետևանքով ռմբակոծությունից տուժել են բնակելի շենքեր, գինու գործարանը, լիովին ավերվել է պահածոների գործարանը:
1. Հեռավորությունը Երևանից՝ 212 կմ,
մարզկենտրոնից՝ 68 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 680 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30C, ձմռանը` – 2C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը՝ 639 մարդ, 198 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 25.99 հա
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն, արդյունաբերություն, գինեգործություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը` բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 250 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 61
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ