Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 1.3կմ2

Բնակչություն` 2400 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Տավուշի մարզի Այրում քաղաքը /Նոյեմբերյանի տարածք/ գտնվում է ԲագրատաշենԱլավերդի մայրուղու վրա։ Այն հիմնվել է 1937թ. պահածոների գործարանի կառուցման հետ միաժամանակ՝ որպես բանավան։ 1960թ. Բանավանում կառուցված մինչև 5 հարկանի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, մշակույթի պալատի, կենցաղային և առևտրի բազմաթիվ օբյեկտների առկայության պայմաններում այն դասվեց հանրապետական ենթակայության քաղաքների շարքը։ 1996թ. ունի գյուղի կարգավիճակ, իսկ 2006թ.՝ քաղաքի կարգավիճակ։ Հողատեսքեր չունի, որի պատճառով բնակչությունը չի օգտվել հողի սեփականաշնորհումից։

1.      Հեռավորությունը Երևանից՝ 206 կմ,

մարզկենտրոնից՝ 73 կմ,

ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/

2.      Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 500 մ

3.      Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +24C է, ձմռանը` +1C

4.      Պատմամշակութային կոթողներ չկան

5.      Բնակչության թիվը՝  2400 մարդ, 642 ընտանիք

6.      Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 163.19 հա

7.      Բնակչության զբաղմունքը` առևտուր, սպասարկման ոլորտ

8.      Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար

9.      Գազիֆիկացված է

10. Ճանապարհների վիճակը՝ բավարար
Համայնքն ունի`

1.     Դպրոց՝ 700 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 280

2.    Բուժամբուլատորիա

3.    Մշակույթի տուն

4.    Համայնքային կենտրոն

5.    Մանկապարտեզ

6.   Երկաթուղային կայարան