Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 87կմ2

Բնակչություն` 397

 

aniavan.shirak@mta.gov.am
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ   Անիավանի   ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը  Անիավան

Համայնքի պատմական անվանումները- Անի կայարան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1902թիվ

Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Բագրավան, Անիպեմզա
Համայնքի մակերեսը – 135.45 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից— 100 կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից – 43 կմ
Բնակչության թիվը  388

Բնակչության կազմը – Հայ

Համայնքի նշանավոր մարդիկ  չկա

Կրթական հաստատություններ   դպրոց

Մշակութային հաստատություններ — չկա
Մարզական հաստատություններ — չկա
Արտադրական ձեռնարկություններ — << Միրոյան Տուֆ>> ՍՊԸ,<<Կալմիտա>> ՍՊԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը – Անասնապահություն

Հոգևոր կառույցներ  չկա
Համայնքի մասին գրքի առկայություն   չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Գյուղ Անիի նախկին տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 43կմ հեռավորության վրա: Հիմնադրվել է երկաթուղային կայարանին կից ավան` Երևան-Գյումրի երկաթուղու ճանապարհահատվածի հարևանությամբ:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1420մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ: Գյուղի շրջակայքում կան կարմիր և սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի բնակչության զգալի մասը տեղափոխոխվել է Հայաստանի Անիի, Արթիկի, Թալինի շրջաններից: 1926 թ-ին ունեցել է 66, 1939 թ-ին` 249, 1959 թ-ին` 386, 1970 թ-ին` 460 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 397 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 48%, հետաշխատունակներ` 20%: Ունի 44 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Բնակչության մի մասը աշխատում է տեղի քարհանքում և երկաթուղային կայարանում:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 7 և 22 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Անիավան/Անի կայարան/
 
 
Ինդեքս՝ 2903
 
Հեռ` բջջ + 374 077 31 90 57 , + 374 093 40 18 76