Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.6կմ2

Բնակչություն` 2081

 

anushavan.shirak@mta.gov.am
 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՇԱՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըԱնուշավան

Համայնքի պատմական անվանումները Մուղալես, Բեքյանդ, Փոքր Պարնի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 18-րդ դարի 2-րդ կես

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԱրթիկ, Փանիկ, Նոր Կյանք, Գետափ, Սարալանջ
Համայնքի մակերեսը – 1134հա
Հեռավորությունը մայրաքաղաքից– 100կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից – 25կմ
Բնակչության թիվը – 2116

Բնակչության կազմըմիատարր է, ապրում են միայն հայեր

Համայնքի նշանավոր մարդիկԱնուշավան Գալոյան. Գալուստ Գալոյան

Կրթական հաստատություններ  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ

Մշակութային հաստատություններ չկա
Մարզական հաստատություններչկա
Արտադրական ձեռնարկություններ չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկային  կուլտուրաների մշակություն, անասնապահություն

Հոգևոր կառույցներ – <Սուրբ Նշան> մատուռեկեղեցի, <Սուրբ վարդան> մատուռ
Համայնքի մասին գրքի առկայություն  չկա

    

 Պատմական ակնարկ

 
Գյուղ Արթիկի նախկին տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 23կմ հեռավորության վրա, Արթիկ քաղաքից 5կմ հյուսիս: Նախկինում ունեցել է Բեկանդ Փոքր, Պարնի Սուլթան, Պարնի Փոքր, Սուլթանի Պարնի անվանումները: Անուշավան է վերանվանվել 1969 թ-ին: Գյուղը իր անվանումը ստացել է ի պատիվ Հայրենական պատերազմի հերոս Անուշավան Գալոյանի:
Գյուղը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղի տարածքում է գտնվում սրբ. Գևորգ եկեղեցին:
Բնակչության նախնիների մի մասը այստեղ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին: 1831 թ-ին գյուղն ունեցել է 267, 1873 թ-ին` 782, 1914 թ-ին` 1520, 1939 թ-ին` 1384, 1959 թ-ին` 1503, 1970 թ-ին` 1755, 1979 թ-ին` 1825 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2081 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 39%, կանայք` 61%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 18%: Ունի 450 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 501հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 71 և 195 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զարգացած է անասնապահությունը և թռչնաբուծությունը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գազիֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Անուշավան
 
 
Ինդեքս՝ 3008
 
Հեռ` բջջ + 374 077 76 10 40