Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 29.5կմ2

Բնակչություն` 4573 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Աչաջուր գյուղը մարզի ամենահին բնակավայրերից է, հիշատակվում է դեռևս 16-րդ դարից:
Աչաջուրը միշտ էլ աչքի է ընկել բնական աճով, ներկայիս Հաղարծին և Թեղուտ գյուղերը հիմնադրվել են Աչաջրից տեղափոխվածներով:
Քիչ չեն ներկա և նախկին գյուղատեղերում վանքերի, եկեղեցիների, խաչքարերի և այլ հնությունների առկայությունը:
Գյուղից 7 կմ հեռավորության վրա, անտառամերձ բարձունքում է գտնվում 12-րդ դարում կառուցված Մակարավանքը, որը աչքի է ընկնում եզակի ճարտարապետությամբ: Ունի վերանորոգման կարիք:
Գյուղի կենտրոնում է գտնվում 18-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցին, այն կառուցվել է հույն Դմիտրի և Կոստանտին եղբայրների կողմից: Ներկայումս վերանորոգման խիստ կարիք ունի:
Աչաջրում առաջին անգամ դպրոց է հիմնվել 1880-ական թվականներին, իսկ 1937թ. գործում է միջնակարգ դպրոցը: Իր գոյության տարիներին տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնցից 26 ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, բանակի բարձրաստիճան սպաներ, երկու գեներալներ, պետական պաշտոնյաներ, նախարարներ, աշխատանքային հերոսներ և այլն:
Պատերազմական գործողությունների հետևանքով տուժել են ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ հասարակական և բնակելի կառույցները:
1. Հեռավորությունը Երևանից՝ 151 կմ,
մարզկենտրոնից՝ 18 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 8 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C
4. Պատմամշակութային կոթողներ՝ՙ,,Մակարավանք,, վանքային համալիր XI-XIIIդ. -կարիք ունի վերանորոգման, սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. — կարիք ունի վերանորոգման
5. Բնակչության թիվը՝ 4573 մարդ, 1078 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2978 հա,
որից` 621 հա արոտներ,
904.9 հա վարելահողեր,
165.4 հա այգիներ,
282.1 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 1176 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 587
2. Առողջության կենտրոն, Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մարզադաշտ
6. Մարզադպրոց
7. Փոստի բաժանմունք