Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.2կմ2

Բնակչություն` 1611

 

arapi.shirak@mta.gov.am
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԱՌԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը  Առափի 

Համայնքի պատմական անվանումները- Օջախղուլի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1720թվ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԳյումրի,  Ոսկեհասկ,  Հայկավան, Ղարիբջանյան,  Մարմաշեն
Համայնքի մակերեսը – 1516,6հա
Հեռավորությունը  մայրաքաղաքից-125կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից –  5կմ
Բնակչության թիվը – 2032

Բնակչության կազմըհայ,ռուս,  եզդի

Համայնքի նշանավոր մարդիկչունի

Կրթական հաստատություններ միջն.դպրոց

Մշակութային հաստատություններ մշակույթի  տուն
Մարզական հաստատություններչունի
Արտադրական ձեռնարկություններչունի
Բնակչության հիմնական զբաղմունքըանասնապահություն, հողագործություն 

Հոգևոր կառույցներմատուռներ
Համայնքի մասին գրքի առկայություն չունի

 

 

 

 

 

 

 

                              ՊԱՏՄԱԿԱՆ  ԱԿՆԱՐԿ  ԱՌԱՓԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

             Առափի  գյուղը    գտնվում  է   ՀՀ   Շիրակի մարզում,   Ախուրյան  գետի  հովտում,  ծովի մակարդակից  1500մ  բարձրության վրա: Գյուղի  արևմտյան  մասը  շրջապատված  է ցածրադիր  լեռներով:   Սահմանակից  է   Ոսկեհասկ,  Հայկավան,  Ղարիբջանյան,   Մարմաշեն  գյուղերի   և Գյումրի  քաղաքի  վարչական տարածքին:    Առափի  համայնքը  հիմնադրվել  է  1720թվականին:       Ազգաբնակչության     հիմնական    մասը    տեղափոխվել  է  Արևմտյան  Հայաստանի  Կարսի  և Մուշի  շրջաններից:  Գյուղի  նախկին  անվանումը  եղել  է Օջախղուլի:   1946թվականից  վերան-վանվել  է   Առափի:  Առափի  գյուղի  հիմնադրման  օրվանից հիմնականում  բնակվել  են  հայեր:           Համայնքն  ակտիվ  մասնակցություն  է  ունեցել   երկրորդ   համաշխարհային   պատերազմին  և  արցախյան ազատա-մարտին՝  եղել  են  զոհեր: Մինչ  երկրաշարժը  գյուղն  ապրել  է բարեկեցիկ  կյանքով: Համայնքի բնակիչներն  ապահովված  էին  աշխատանքով:   Մի  մասն   աշխատում  էր   Ախուրյանի     կարի    ֆաբրիկայի   Առափիի  մասնաճյուղում,  մի  մասն  էլ  կոլտնտեսությունում:                 Աղետալի  երկրաշարժը   փոխեց  գյուղի  դեմքն  ու  սոցիալական  վիճակը:  1990-1991թթ.սեփա-կանաշնորհվեցին   վարելահողերն   ու   տնամերձները:  Գյուղատնտեսական   հողահանդակները ոռոգվում   են   Արփա  լճի  ջրերով;   Բնակչությունը  հիմնականում  զբաղվում  է գյուղմթերքների արտադրությամբ:  Գյուղը  գտնվում  է  սեյսմիկ  գոտում:  Առկա  են  սողանքային  երևույթներ,  որն  էլ  համարվում   է   համայնքի    հիմնախնդիրներից    մեկը:     Գյուղն    ունի  ոչ  տիպային  դպրոց,   Հայփոստի բաժանմունք,   բուժկետ՝   երկու  աշխատակցով, հարմարեցված  գրադարանը: Անխափան   գործում  են   տրանսպորտային   միջոցները:

Հասցեն՝  ՀՀ  Շիրակի  մարզ,  գյուղ  Առափի

 

 
Ինդեքս՝ 2606
 
Հեռ` բջջ +374 094 23 61 14, +374 312  6 15 21