Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Բնակչություն` 488

 

aregnadem.shirak@mta.gov.am
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ   ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
Հեռավորությունը մարզկենտրոնից    24կմ, ՀՀ         պետական սահմանից  11կմ, բարձրությունը   ծովի մակերևույթից 1890մ, բնակլիմայական   պայմանները  լեռնային, բնակչության    թիվը  488 մարդ, 101 ընտանիք, Համայնքի զբաղեցրած տարածքը  1790հա որից`  արոտներ 881հա, վարելահողեր – 623.32հա
1.         Պատմական տեղեկություններ
    ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի նախկին տարածաշրջանի Արեգնադեմ գյուղը որպես հայաբնակ գյուղ հիմնադրվել է 1988 թ-ին Վրաստանի հանրապետությունից և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից ներգաղթած բնակիչներով : Նախկին անվանումը եղելէ <Ազիզբեկով> , որն անվանվել է 26 կոմիսարներից մեկի պատվին: Մինչ 1988 թ.-ը գյուղը բնակեցված   է եղել ազերիներով, չի եղել ոչ մի հայկական ընտանիք: Արեգնադեմը որպես հայկական գյուղ կարելի է համարել երիտասարդ: Գյուղում բնակվողները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, սովետական տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն:
      Քանի որ հայաբնակ չի եղել չունի պատմամշակույթային կառույցներ: Ներկայումս բնակվում է 491 մարդ, 110 ընտանիք: Գյուղի բնակչության զբաղվածությունը այժմ էլ հիմնականում հողագործությունն ու անասնապահությունն է : 1991թ. գյուղում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթացը, 90 բնակիչ ունեն սեփականություն համարվող վարելահողեր և տնամերձ:
 
2.         Աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները
Շիրակի մարզի Արեգնադեմ   գյուղը գտնվում  է մարզի  հյուսիս – արևմտյան մասում` սարի լանջին: Գյուղի հեռավորությունը Երևանից – 141կմ , Գյումրիից – 24կմ, Ամասիայից – 3կմէ : Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները շատ: Հանրապետության ամենացուրտ և ամենաձյունառատ վայրերից մեկն է: Գյուղի մթնոլորտային տեղումների տարեկան միջին գումարը կազմում է 450-500մմ.: Ձյունածածկ օրերի թիվը կազմում է 150- ի: Օդի ջերմաստիճանը տատանվում է – 40-ից + 30 աստիճանի: Խիստ կարճատև է գարունը և ամառը, սառնամանիք ժամանակաշրջանը ամենաերկարն է` 5   ամիս: Մթնոլորտային ճնշումը տատանվում է 550-600մմ սնդիկի սյան սահմաններում: Արեգնադեմ համայնքի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1890մ. բարձրության վրա: Մշակվող հողերը գտնվում են միջին և ուժեղ թեքությունների վրա, ինչպես նաև ալիքավոր հարթություններում:
 
3.         ժողովրդագրություն
 
2013թ.- ի հունվարի 1-ի դրությամբ Արեգնադեմ գյուղում բնակվում են 110 /ծուխ/ ընտանիք, բնակչությունը 488 մարդ է:
Ժողովրդագրության պատկերը հետևյալն է`
 
Տղամարդ   – 262                                                                                                                                                                  
Կին            – 229
մինչև 1 տարեկան     –     5
1-4տարեկան    –   17
10-14 տարեկան    – 38
20-64 տարեկան /աշխատունակբնակչություն          – 326
65-ից բարձր   – 31
Բարձրագույնկրթությամբ   – 30
Թերի բարձրագույն   – 3                                                            
Աշխատող   – 20
Հաշմանդամ  – 19
Թոշակառու                                                                     – 43                                                        
Նպաստառու                                                                    – 10
Փախստական                                                                   – 14
Միակողմանի ծնողազուրկ                                                                  -5
 
 ՀՀ Շիրակի, գ. Արեգնադեմ
 
 
Ինդեքս՝ 2703
 
Հեռ` բջջ +374 077 88 83 55