Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 5,614 կմ2

Բնակչություն` 289

Տնային տնտեսությունների թիվը` 78:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 67կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղզըլգիլիսե, Դազ Զարաքիլիսա, Կզըլդաշ, Կզըլքիլիսա, Ղարաքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղզըլդաշ անվանումները: Արծնի է վերանվանվել 1991 թ-ին:
Բարձրությունը ծովի մակարդակից 1700 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700 մմ:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 487,3հա, որից` 190,4 հա վարելահող, 36,3հա խոտհարք, 231,8 հա արոտ: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են մշակույթի տան կառուցումը, դպրոցական մարզական գույքի և մարզադահլիճի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: