Համայնքների Ֆինանսիստների Միավորում

 

 

 

Մակերես` 13.5կմ2

Բնակչություն` 1075 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

Տավուշի մարզի Արճիս գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Այրում կայարանից 4 կմ հեռավորության վրա։

Գյուղը հիմնվել է 350 տարի առաջ, այն ժամանակվա պղնձի հանքերում աչքի ընկած Միսկարյան եղբայրների շնորհիվ, որոնց տարածքը տրվել է որպես նվիրատվություն։

Գյուղացիների զբաղմունքը հիմնականում եղել է այգեգործությունը և պատահական չէ, որ դեռևս 1930-ական թվականներից այստեղ գործում էր մրգի չորացման արտադրամաս։

1.     Հեռավորությունը Երևանից՝ 212 կմ,  

մարզկենտրոնից՝ 79 կմ,

ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/

2.    Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 740 մ

3.    Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 24C է, ձմռանը` 0C

4.    Պատմամշակութային կոթողներ՝ դամբարանադաշտեր, գերեզմանոցներ

5.    Բնակչության թիվը՝ 1075 մարդ, 383 ընտանիք

6.   Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1898.54 հա,

որից` 495.96 հա արոտներ,

316.86 հա վարելահողեր

7.    Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն

8.   Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար

9.   Գազիֆիկացված է

10. Ճանապարհների վիճակը՝ կարիք ունի վերանորոգման


Համայնքն ունի`

 

1.     Դպրոց՝ 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 155

2.    Բուժկետ

3.    Մշակույթի տուն

4.    Համայնքային կենտրոն

5.    Մանկապարտեզ

6.   Կապի բաժանմունք