Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.8կմ2

Բնակչություն` 1709

 

arevik.shirak@mta.gov.am
 
 
   ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
 
 
Արևիկ գյուղը հիմնադրվել է 1815-20թթ:
Գյուղի նախկին անվանումը եղել է Թափադոլակ: Բառը ունի թուրքական ծագում՝ Թափա նշանակում է բարձունք, դոլակ նշանակում է ոչխարների մակաղելու տեղ:
1805թ., երբ Շիրակը անցնում է Պարսկաստանից Ռուսաստանի տիրապետության տակ, թվով 12 ընտանիք արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Մուշ, Բասեն, Ալաշկերտ գավառներից գաղթում են ավելի ապահով վայրեր, մասնավորապես Շիրակ: Նրանք հիմանականում եղել են կաթոլիկ դավանանքի :Համայնքին սահմանակից են Բասեն, Այգաբաց, Մեղրաշեն, Ախուրյան,Ազատան համայնքները:
Շիրակի մարզի Արևիկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից հարավ արևելք, ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Մարզկենտրոնից հեռավորությունը 7կմ է,մայրաքաղաքից`125 կմ: Համայնքի վարչական տարածքը՝ 1580 հա: Ձմռան տևողությունը 6 ամիս է, եղանակը՝ խստաշունչ, ձմռան միջին ջերմաստիճանը 25°C: : Գարնանը և աշնանը բնորոշ են քամիները, տեղումների միջին քանակը 200-250մմ: Գյուղն ունի խմելու ջրի պաշար, որը խորքային պոմպերի միջոցով մատակարարվում է ազգաբնակչությանը:Համայնքում բնակչության թիվը 1816 է,820 տղամարդ,996 կին:
1843թ գյուղը ձեռնամուխ է լինում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը, որը տևում է գրեթե կես դար: Այս գործում մեծ ներդրում ունի արևիկիցի բանասեր, հայագետ, թարգմանիչ Բարսեղ Սարգսյանը, որը եղել է Մխիթարյան միաբանության տպարանապետը: Գյուղի առաջին քահանան եղել է Տեր Բարսեղը, մինչև 1921թ-ը քաղաքացիական ակտերի/ ծնունդ, ամուսնության և մահվան/ գրանցումները կատարվել են եկեղեցու ծխամատյանում: 1971թ-ին արևիկցի Հակոբ Հովհաննեսի Մինասյանը արժանացել է ԽՍՀՄ <<Սոցիալիստական աշխատանքային հերոսի >> կոչման:
Գյուղի ապրուստի հիմնական միջոցներն են հողագործությունը, անասնապահությունը և արտագնա աշխատանքը: Արևիկցուն բնորոշ է աշխատասիրությունը: Հանրապետությունում առաջինը Արևիկ գյուղն է 1965թ.-ին արժանանում ՙ Կոմունիստական աշխատանքի՚ հաղթողի կոչմանը:
Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 250 արևիկցի, որից զոհվել են 122-ը:
1970-80թթ. Գյուղը գազաֆիկացվում է, գործում է հեռախոսակապը: Գյուղը այժմ էլ գազաֆիկացված է և կապույտ վառելիքը օգտագործում է տնտեսությունների 95%:
Բնակչության միջին և երիտասարդ տարիքի( 16-60 տարեկան) մարդիկ օգտվում են բջջային հեռախոսակապից: Գյուղի գրեթե բոլոր բնակարաններում տեղադրված են հեռախոսներ:
Գյուղն ունի երկհարկանի տիպային դպրոց:
Գյուղում գործում են մանկապարտեզ /տնակային /,երաժշտական դպրոց, մշակույթի տուն/վթարային/,գրադարան, բուժ. կետ /տնակային/ :Վերջին 3-4 տարիներին գյուղում նկատվում է լուրջ տեղաշարժ դրական առումով, իրականացվել են սոցիալ-տնտեսական նշանակության մի քանի ծրագրեր, որոնք զգալի ազդեցություն են թողել ազգաբնակչության կենսակերպի վրա:
 
 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թափադալիկ, Թափադոլլակ, Թեփետոլաք անվանումները: Արևիկ է վերանվանվել 1945 թ-ին:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1530մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:Գյուղի շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղն ունի նոր շրջանի զանգակատնով կանգուն եկեղեցի: Արևիկից հարավ-արևմուտք և հյուիս-արևելք կան հին գյուղատեղիներ:
Գյուղը հիմնադրվել է 1810-15թթ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Բասենի շրջաններից գաղթած հայերի կողմից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 159, 1873 թ-ին` 625, 1922 թ-ին` 1498, 1959 թ-ին` 1489, 1970 թ-ին` 1532, 1979 թ-ին` 1455 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1709 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 315 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 888հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 50 և 290 հեկտար: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Արևիկ
 
 
Ինդեքս՝ 2607
 
Հեռ` բջջ +374 093 40 64 62