Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 22.7կմ2

Բնակչություն` 2873 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Գյուղը հիմնադրվել է 1936 թ., երբ Բագրատ Վարդանյանը սկսեց նոր հողերի յուրացումը և այգիների հիմնումը: Այգիների բազայի վրա գործում էին ,,Զեյթուն,, և ,,Լալվար,, սովխոզները:
Ոռոգման ջրագծերը հնարավորություն տվեցին նախկին անապատը դարձնելու իսկական դրախտ: Ծովի մակերևույթից ընդամենը 450 մ բարձրության վրա աճեցվում է ձիթապտուղ, դեղձ, խաղող, նուռ, թուզ, ձմերուկ. սեխ, լոլիկ և այլն:
Այդ տարիներին կառուցվեցին տիպային վարչական, բնակելի, կուլտուր-կենցաղային շենքեր, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և այլն: Փողոցներն ասֆալտապատվեցին, անցկացվեց փողոցային լուսավորություն, հիմնվեց ազգային պարկ, որը պահպանվում է մինչև օրս:
Գյուղը Բագրատաշեն է անվանվել ի հիշատակ իր հիմնադրի՝ Բագրատ Վարդանյանի:
Պատերազմական տարիների անհրաժեշտ խնամքի և ոռոգման ջրի բացակայության հետևանքով դեղձի այգիների մեծ մասը ոչնչացվել են: Ներկայումս աշխատանքներ են տարվում նոր այգիներ հիմնելու ուղղությամբ:
Բագրատաշենում գործում են 2 դպրոցներ: Գործում են նաև մանկապարտեզն ու բուժկետը:
1. Հեռավորությունը Երևանից՝ 212 կմ,
մարզկենտրոնից՝ 79 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 450 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 25C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ՝ նորակառույց մատուռ
5. Բնակչության թիվը՝ 2873 մարդ, 838 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2290.50 հա,
որից` 643.58 հա արոտներ,
1016.83 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով անբավարար, ռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. 2 դպրոց՝ 1000 աշակերտական տեղով, միջնակարգ դպրոց՝ աշակերտների թիվը — 333, հիմնական դպրոց՝ աշակերտների թիվը — 92
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ