Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 12.8կմ2

Բնակչություն` 832 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Ըստ պատմական աղբյուրների Բաղանիս գյուղը հիմնադրվել է հինգերորդ դարում: Մինչև այժմ պահպանված կիսավեր եկեղեցին պաշտոնական փաստաթղթերով համարվում է 10-րդ դարում կառուցված շինություն:
Բնակավայրը ավերվել է 1222-23թթ. թաթարմոնղոլների արշավանքի հետևանքով:

Այն սկսել է վերականգնվել 13-րդ դարի կեսերից: Բաղանիսցիները գյուղը պաշտպանելու նպատակով կառուցել են ,,Կոռաբերդ,, ամրոցը:

Գյուղն ունի ոչ տիպային ակումբգրադարան, միջնակարգ դպրոց: Ազգամիջյան կռիվների հետևանքով գյուղը տվել է 150 ազատամարտիկ, 3 զոհ, 2 հաշմանդամ:

1.     Հեռավորությունը Երևանից՝ 175 կմ,

մարզկենտրոնից՝42 կմ,

ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ

2.    Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ

3.    Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` -3C

4.    Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Աստվածածին եկեղեցի 19-րդ դար, գտնվում է ավերված վիճակում                              

5.    Բնակչության թիվը՝ 832 մարդ, 282 ընտանիք

6.   Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1259 հա,

որից` 463 հա արոտներ,

287.5 հա վարելահողեր,

62 հա անտառ

7.    Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն

8.   Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի

9.   Գազիֆիկացված չէ /աշխատանքներն ընթացքի մեջ են/

10. Ճանապարհների վիճակը` բավարար


Համայնքն ունի`

 

1.     Դպրոց՝ 450 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 135

2.    Բուժկետ

3.    Համայնքային կենտրոն

4.    Մանկապարտեզ /չի գործում/