Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 10.6կմ2

Բնակչություն` 676

 

bayandur.shirak@mta.gov.am
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԲԱՅԱՆԴՈՒՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըԲայանդուր

Համայնքի պատմական անվանումները- Միրիլու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը
–1828թ

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԵրազգավորս, Գետք, Գուսաննա,Շիրագավան,Ազատան
Համայնքի մակերեսը
– 1143հեկտար
Հեռավորությունը մայրաքաղաքից
-120կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -12կմ
Բնակչության թիվը
– 820

Բնակչության կազմըհայեր 815 ռուսներ5

Համայնքի նշանավոր մարդիկ

Կրթական հաստատություններ միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ մշակույթի տուն
Մարզական հաստատություններ
ֆուտբոլի խաղադաշտ
Արտադրական ձեռնարկություններ
գյուղ մթերքի վերամշակում
Բնակչության հիմնական զբաղմունքը
հողագործություն-անասնապահություն

Հոգևոր կառույցներմատուռ
Համայնքի մասին գրքի առկայություն
համայնքապետարանում պահպանվում է պատմական ակնարկ (համայնքի գիրքը)

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

 

Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 16կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները: Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ:
Հին գյուղը գտնվել է Ախուրյանի ափին, որը 1926 թ-ի երկրաշարժից ավերվել է: Ապա գյուղը տեղափոխվել է հին բնակավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բարձունքի վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Հին գյուղի տեղում գտնվել են հունական և հայկական եկեղեցիներ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Բասենի շրջաններից և Կարսի մարզից: Այստեղ բնակվել են նաև հույներ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 176 հայ և 326 հույն բնակիչ, 1926 թ-ին` 626, 1959 թ-ին` 567, 1970 թ-ին` 589, 1979 թ-ին` 586 բնակիչ, գերազանցապես հայեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 676 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 18%: Ունի 144 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով` ջրհան կայանի միջոցով: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 532հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 360 և 190 հեկտար: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բայանդուր
 
 
Ինդեքս՝ 2608