Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 10.8կմ2

Բնակչություն` 263

 

bandivan.shirak@mta.gov.am
 
Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 28կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բանդեվան, Բանդիվան Փոքր, Պենտեվան, Բանդիվան Վերին անվանումները: Ներկայիս գյուղից մոտ 1-1.5 կմ արևմուտք գտնվում է Բանդիվան Ներքին լքված գյուղը, որը 1951-52 թթ միացվել է Վերին Բանդիվանին և այդ ժամանակնից կոչվել Բանդիվան:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղի շրջակայքում կան այրվող թերթաքարի պաշարներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի բնակչության նախնիները 1829թ գաղթել են Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 213, 1897 թ-ին` 806, 1970 թ-ին` 336, 1979 թ-ին` 315 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 263 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 18%: Ունի 54 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 155հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 133 և 594 հեկտար: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բանդիվան
 
 
Ինդեքս՝ 2701
 
Հեռ` բջջ +374 091 74 90 97