Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 13.4կմ2

Բնակչություն` 335 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Բարեկամավանը սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին:
Գյուղի նախկին անվանումը` Կրումսլու, Դոստլու, իսկ 1978թ.-ից` Բարեկամավան:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռ անհիշելի ժամանակներից տարածքը բնակեցված է եղել: Այստեղով է անցել Բաբելոնա — Ասորական առևտրական ճանապարհը, որտեղ գործել է պանդոկ:
Օտարերկրյա արշավանքների ժամանակ գյուղը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակությունների:
5-7-րդ դարերում կառուցվել է գմբեթավոր հուշակոթող Սուրբ Բարձրյալ անվամբ, նրանից քիչ ներքև` հեթանոսական մեհյան:
Գտնվելով անմիջապես հայ-ադրբեջանական սահմանում՝ բարեկամավանցիների սեփականշնորհված հողատարածքների զգալի մասը չի մշակվում:
1. Հեռավորությունը Երևանից՝ 191 կմ,
մարզկենտրոնից՝ 58 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 720 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30C է, ձմռանը` — 2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Բարձրյալ հուշակոթող
5. Բնակչության թիվը՝ 335 մարդ, 240 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1333 հա,
որից` 876 հա արոտներ,
484.4 հա վարելահողեր,
64.5 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջուրը բացակայում է
9. Գազիֆիկացված չէ /աշխատանքներն ընթացքի մեջ են/
10. Ճանապարհների վիճակը` բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 350 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 35
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն