Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 43.1կմ2


Բնակչություն` 8500 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Դեռևս վաղ անցյալում Սեպուհ Ցլիկ Ամրամի ժամանակներում /7 դար/, Տավուշի կիրճի դժվարամատչելի լանջերում կառուցվել է Տավուշ բերդը: Բնակավայրը գտնվել է ամրոցին հարող կիրճի մատչելի մասում, որի մնացորդները պեղվում են մինչև այսօր: Ժամանակի ընթացքում բնակավայրը ավերվել է, իսկ բնակիչները՝ ցրվել:
Հետագայում նրանց մի մասը վերադարձել և հիմնել է նոր բնակավայր, ամրոցի դիմաց, որը կոչվել է Բերդ: 1897թ. Բերդն արդեն ուներ 1350 բնակիչ և այն աճելով 1980-ական թվականներին դարձել է շուրջ 12000: Ներկայումս քաղաքն ունի 2900 ծուխ և 8500 բնակիչ:
Քաղաքն ունի 4 միջնակարգ, երաժշտական, արվեստի դպրոցներ, ,,Գալիք,, համալսարանի մասնաճյուղ, պետական քոլեջ, պատմության թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն, մարզադպրոց և երկու մանկապարտեզ:
Քիչ չեն բազմաբնակարան տուֆակերտ բնակելի շենքերն ու նախկինում կառուցված գործարանները: Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքներից է գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և մանրածախ առևտուրը: Գործում է կոնյակի գործարանի ընդունման կետը:
Բերդ քաղաքից սերել են մեծ թվով մտավորականներ, պետական և տնտեսական գործիչներ, ճանաչված զինվորականներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 202 կմ,
մարզկենտրոնից՝ 69 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 910 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +21C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ՝ քաղաքից 3-4կմ արմ. գտնվում են սբ.Սարգիս և սբ. Նշան եկեղեցիները, Տավուշ բերդը
5. Բնակչության թիվը՝ 8500 մարդ, 2900 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 772 հա,
որից` 241 հա արոտներ,
360.1 հա վարելահողեր,
121 հա այգիներ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն, արդյունաբերություն և առևտուր
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ վերանորոգվում են


Համայնքն ունի`


1. Դպրոց` Բերդի թիվ 1 – աշակերտների թիվը – 197,
Բերդի թիվ 3 – աշակերտների թիվը – 344,
Բերդի թիվ 4 – աշակերտների թիվը – 117,
Բերդի վարժարան – աշակերտների թիվը – 50,
Բերդի ավագ դպրոց /կ.գ.ն. ենթակայությամբ/
2. Բժշկական կենտրոն
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Երաժշտական դպրոց
6. Սպորտդպրոց
7. 2 մանկապարտեզ