Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 35.1կմ2


Բնակչություն` 3267 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Տավուշի մարզի Բերդավան գյուղը նախկինում կոչվել է Թթանձոր, իսկ Ղալաչան հիշատակվում է 3-րդ դարից:
1898թ. բերդի մոտակայքի բնակիչները տեղափոխվում են ներկայիս գյուղատեղ, որտեղ և մշտական բնակություն են հաստատում:
Ղալաչան վերանվանվել է Բերդավան 1982թ.: Այն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, մշակույթի տուն, փոստ, առևտրի և կենցաղային սպասարկման օբյեկտներ: Գյուղն ունի 900 ծուխ և շուրջ 3267 բնակիչ:
Տարիներ առաջ Դեբեդ գետի վրա կառուցված քառաստիճան պոմպակայանի շնորհիվ, ոռոգման լիարժեք պայմաններ է ստեղծել այգեգործության զարգացման համար: Տարեկան ստացվում էր հազարավոր տոննաներով խաղող, դեղձ, խնձոր և այլ կուլտուրաներ:
1997թ. Նոյեմբերյանի երկրաշարժից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել շուրջ 400 տներ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 193 կմ,
մարզկենտրոնից՝ 60 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 2.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 650 մ
3. Բնակլիմայական պայմանները՝գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +24C, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ՝ բերդեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ
5. Բնակչության թիվը 3267 մարդ, 900 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 3969.41 հա,
որից` 1512.97 հա արոտներ,
1431.43 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով անբավարար, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բարվոք

Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 700 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 446
2. Բուժամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ