Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11,64կմ2

Բնակչություն` 286

Տնային տնտեսությունների թիվը` 73
Գյուղը գտնվում է Վերին-Ձորագետ գնահատման շրջանում, սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին, որից մեկը Ստեփանավան քաղաքն է: Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից 7 կմ, մարզկենտրոնից 42կմ: Համայնքի տարածքով անցնում է «Լոռվա ջրանցք» ոռոգման համակարգը:
Գյուղը հիմնադրվել է 1820թ. ներկայիս տեղում, ծովի մակարդակից բարձր է 1430մ: Վարչական տարածքը կազմում է 1164.3 հա, որից գյուղի բնակատեղը՝ շուրջ 26հա: Գյուղի աշխարհագրական դիրքը հարմար է, կլիմայական պայմաններն անբարենպաստ: Տարվա եղանակներից անհամեմատ նպաստավոր է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, ձյան քիչ ծածկույթով, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը զով, անձրեւային, հաճախակի քամիներով: Լինում է նաև կարկտահարություն:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ: Գյուղատնտեսության շահութաբերության բարձրացման եւ արտադրանքի իրացման նպատակով հարկավոր է տանել անասունների տոհմային բարելավման աշխատանք, քանի որ «կովկասյան գորշ» ցեղատեսակը սելեկցիոն աշխատանքի բացակայության պայմաններում արդեն իրեն սպառել է: Հարկավոր է համայնք ներմուծել կաթնատու այլ ցեղատեսակ, որը կհամապատասխանի տեղի բնական պայմաններին: Պետք է զբաղվել նաև մանր եղջերավորների տոհմային աշխատանքով:
Կարտոֆիլագործության բնագավառում պետք է ներմուծել ավելի բերքատու սորտեր, որպեսզի միջին բերքը հասցնել 250-300 ցենտների:
Հաջորդ խնդիրը գյուղատնտեսական եւ անասնապահական մթերքների իրացումն է: Արտադրվում է մեծ քանակությամբ կաթ, միս եւ բուրդ, բայց մթերման բացակայության պատճառով այն իրացվում է փոքր քանակություններով, ապրանքափոխանակությունների միջոցով: Համայնքում կարևոր է ունենալ կաթի վերամշակման ձեռնարկություն, որը կթեթևացնի կաթի իրացման դժվարությունները, կստեղծի նոր աշխատատեղեր:
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց, որը վերանորոգվել է 2000թ., ուր սովորում է 37 աշակերտ: Համայնքն ունի ակումբ, որը վերակառուցվել է 2001թ., գրադարան, 1991թ. գերմանական «Կարմիր Խաչի» կողմից բուժկետ: