Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.4կմ2

Բնակչություն` 1218 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Գոշը հիմնվել է 1840-45թթ.։ Առաջին բնակիչներն եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։
Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս 10-11 դարերից։ 1178թ. կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։
Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետներ։
Այժմ Գոշում գործում են միջնակարգ և 8-ամյա դպրոցները:
1. Հեռավորությունը Երևանից՝ 118 կմ,
մարզկենտրոնից՝ 24 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 43 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 19C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Գոշավանք
5. Բնակչության թիվը՝ 1218 մարդ, 387 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1479.56 հա,
որից` 197 հա արոտներ,
157.10 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ /աշխատանքները ընթացքի մեջ են/
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Միջնակարգ դպրոց՝ աշակերտների թիվը – 132, հիմնական դպրոց՝ աշակերտների թիվը – 27
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն