Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 18,0կմ2

Բնակչություն` 129

Տնային տնտեսությունների թիվը` 35:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Նախկին ունեցել է Իլմազլու անվանումը, Դաշտադեմ է վերանվանվել 1991 թ-ին:
Բարձրությունը ծովի մակարդակից 1650 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1539,7 հա, որից` 269,9 հա վարելահող, 888,5 հա խոտհարք, 344,9 հա արոտ: Ունի հիմնական դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի հիմնանորոգումը, գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: