Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 7.9կմ2

Բնակչություն` 638 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Տավուշի մարզի Դեբեդավան գյուղը գտնվում է նախկին Նոյեմբերյանի շրջանի հյուսիսարևելյան մասում: Հայաստանի ամենացածրադիր գոտիներից է, ծովի մակերևույթից բարձր է ընդամենը 375-ից 400մ-ով: Գյուղը սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին:
Նախկինում Դեբեդավանը կազմում էր ,,Լալվար,, սովխոզի գործարանի մի մասը և մտնում էր Բագրատաշենի վարչական ենթակայության տակ:
1988թ. ազգամիջյան դեպքերից հետո ներկայիս բնակչության 95 տոկոսը վերաբնակեցվել է Ադրբեջանից գաղթած փախստականներով:
Այստեղ աճում են զեյթուն, նուշ, նուռ, դեղձ, խաղող և այլ արևադարձային կուլտուրաներ:
Գյուղում գործում է գինու գործարան, դպրոց, բուժկետ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 218 կմ,
մարզկենտրոնից՝ 85 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 430 մ
3. Բնակլիմայական պայմանները. գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32C է, ձմռանը՝ 0C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը 638 մարդ, 264 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 786.81 հա,
որից` 340 հա արոտներ,
273.2 հա վարելահողեր,
141.3 հա այգիներ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով մասնակի, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ անմխիթար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 250 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 128
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
Մանկապարտեզ