Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 6.2կմ2

Բնակչություն` 303 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Գյուղը հիմնադրվել է 1973թ. Նոյեմբերյանի նախկին շրջանի Արճիսի հողոտարածքներում, որտեղ հիմնվել և բավական հաջողությունների է հասել խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության բնագավառում: Արճիսից առանձնացվել է 1987թ: Գյուղը սահմանակից է /2կմ/ Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերին: 1980-1985թթ հաշվում էր 150 ընտանիք շուրջ 750 բնակիչներով: Չնայած վերջին տարիներին որոշակիորեն իջել է բնակչության թվաքանակը, սակայն նոր դպրոցի շահագործումը, հիմնվող նոր այգետարածությունները պայմաններ են ստեղծել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար:

Վատթար վիճակում է ոռոգման և խմելու ջրի վիճակը:
ՀՍՆՀի ծրագրով 2001-2003թթ. կառուցվել է նոր դպրոց՝ նախահաշվային արժեքը 70,0 մլն. դրամ, 100 աշակերտի համար։ Սակայն չի լուծվել դպրոցի ջրամատակարարման խնդիրը: Անհրաժեշտ է կառուցել համայնքային կենտրոն։

1.      Հեռավորությունը Երևանից՝ 211 կմ,

մարզկենտրոնից՝ 78 կմ,

ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/

2.      Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 600 մ

3.      Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 24C է, ձմռանը` +1C

4.      Պատմամշակութային կոթողներ չկան

5.      Բնակչության թիվը՝ 303 մարդ, 92 ընտանիք

6.      Համայնքի զբաղեցրած տարածքը ՝  625.57 հա,

որից` 362.85 հա արոտներ,

122.24 հա վարելահողեր

7.      Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն

8.      Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար

9.      Գազիֆիկացված չէ /աշխատանքները ընթացքի մեջ/

10. Ճանապարհների վիճակը՝ բավարար
Համայնքն ունի`

1.      Դպրոց՝ 100 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 27

2.      Բուժկետ

3.      Հանդիսությունների սրահ