Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 7.7կմ2

Բնակչություն` 297 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Դիտավան գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, մինչև 1967թ. կոչվել է Ռևազլու, Ռևազ քյոխվայի անունով: Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում:
Սկզբում գյուղն ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ:
1950թ. գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ:
1. Հեռավորությունը Երևանից` 152 կմ,
մարզկենտրոնից` 19 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 770 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29C է, ձմռանը՝ -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Գրիգոր եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 297 մարդ, 110 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը 757 հա,
որից` 70 հա արոտներ,
167.2 հա վարելահողեր,
33.5 հա այգիներ,
65.6 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ կարիք ունի վերանորոգման

                                    Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 70 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 36
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն