Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 13.0կմ2

Բնակչություն` 558 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

            Դովեղ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հյուսիս-արևելյան սահմանագլխին: Արևելքից 15 կմ երկարությամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին:
Գյուղը բավականին հին բնակավայրերից է, ունի դարավոր պատմություն: Այդ են վկայում հին բնակատեղում դեռևս պահպանված գերեզմանաքարերն ու խաչքարերը: Գյուղը ներկա տեղում հաստատվել է շուրջ 450 տարի առաջ, ունենալով երկու եկեղեցի, որոնք ավերվել են 19-րդ դարի վերջին:
Գյուղն էլեկտրիֆիկացվել է ուշ՝ 1960թ., իսկ հեռախոսակապը գործում է 1966թ.-ից:
1. Հեռավորությունը Երևանից՝ 190 կմ,
մարզկենտրոնից՝ 57 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 720 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 24C է, ձմռանը` +1C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Սարգիս եկեղեցի
5. Բնակչության թիվը՝ 558 մարդ, 183 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1127 հա,
որից` 183 հա արոտներ,
296.38 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բարվոք

             Համայնքն ունի`

1. Դպրոց՝ 350 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 92
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/