Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 9.7կմ2

Բնակչություն` 1436

 

yerazgavors.shirak@mta.gov.am
 
Երազգավորսի գյուղական համայնքը գտնվում է Շիրակի մարզի հարավ- արևմտյան
հատվածում, ծովի մակերևույթից   1520 մ բարձրության վրա: Գյուղը կառուցվել է 1976-84թթ: Հիմնականում մեկ-երկու   հարկանի առանձնատներ են` կառուցված արթիկ տուֆից:
գյուղատեղին` որը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով մնաց ջրի տակ
եղել է շատ հին բնակավայր, որտեղ պահպանվել էին 12ից 13րդ դարերում կառուցված եկեղեցու ավերակներ : Ըստ որոշ պատմական աղբյուրների Երազգավորսը   եղել է    Բագրատ ունի թագավորների ամառային նստավայրը:  
          Կլիման բարեխառն է, լանդշաֆտը տափաստանային, որը բարենպաստ է   հողագոր-
ծության և անասնապահության համար: Սակայն   Ախուրյանի ջրամբարի կառուցման պատ-
ճառով   համայնքի մոտ 500հա ընտիր վարելահող մնաց ջրամբարի ջրերի տակ, որը և
պատճառ դաՆախկին  
րցավ այն բանին որ համայնքը այսօր սակավահող համայւնքներից մեկն է Շիրակի մարզում: Սեփականաշնորհված մեկ հողաբաժինը   ընդամենը կազմում է 0.34 հա:  
Համայնքը ընդգրկված է սահմանամերձ գյուղերի ցանկում: Համայնքի վարելահողերը գտնվում են սահմանային շերտում ( փշալարերից ներս ) որոնց մշակության համար կան
դժվարություններ` կապված սահմանային ռեժիմի հետ:
          Բնակիչները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Մշո գավառից, մի մասն էլ տեղացիներ են: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագոր-
ծությամբ որը հադիսանում է նրանց հիմնական եկամուտի   աղբյուրը:
         Մարզկենտրոնից գյուղի հեռավորությունը 11 կմ է : Գտնվում է Գյումրի — Արմավիր
ավտոճանապարհի կողքին: Համայնքի տարածքը կազմում է 70 հա: Հարավից սահմանակից է Բայանդուր համայնքին, հյուսիսից Գետք համայնքին , արևմուտքից Թուրքիային:  
          Համայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 2000 թվականին   պետական բյուջեի միջոցներով: Մշակոյթի տունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի
պատճառով դարցել է վթարային   և գտնվում է շատ   անմխիթար վիճակում:
         Մինչև   երկրաշարժը համայնքում գործել է   Գըումրու □Լենկոշ□   կոշիկի ֆաբրիկայի
մասնաճյուղը, որտեղ աշխատել են համայնքի մոտ 180 բնակիչներ: Բնակիչների մի մասն
էլ   աշխատել է Բայանդուրի □Շիրակ□ թռչնաֆաբրիկայում:
       Ներկայումս   աշխատատեղեր չլինելու   համայնքի տղամարդ բնակչության հիմնական
մասը մոտ 250-300 մարդ գնում են արտագնա աշխատանքի` Հայաստանից դուրս:  
 
 ՀՀ Շիրակի մարզ, գ. Երազգավորս
 
 
Ինդեքս՝ 2610
 
Հեռ` բջջ +374 094 82 11 28