Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 34.5կմ2

Բնակչություն` 62

 

zarishat.shirak@mta.gov.am
 
Համայնք Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 12կմ հյուսիս-արևմուտք,մարզկենտրոնից գտնվում է 40կմ հեռավորության վրա: Համայնքի մեջ մտնում են Զարիշատ և Երիզակ գյուղերը:
Նախկինում Զարիշատն ունեցել է Գանջալի, Խոնջալի, Կոնջալի, Ղունջալի, Տենչալի, Ղոնջալի անվանումները: Զարիշատ է վերանվանվել 1991 թ-ին:
Համայնքը գտնվում է Արփի լճից 7-8կմ հարավ-արևելք, մեղմաթեք քարքարոտ հարթավայրում` ծովի մակարդակից 2050-2100մ բարձրությունների վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են և մերձալպյան մարգագետինները:  
Համայնքի բնակչության նախնիների մի մասը գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից: 2013 թ-ի հունվարի 1-ի տվյալներով Զարիշատ գյուղն ունեցել է 62բնակիչ, իսկ Երիզակը մշտական բնակչություն չի ունեցել: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 82 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 55%, կանայք` 45%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 44%, հետաշխատունակներ` 27%: Ունի 17 տնտեսություն: Զարիշատն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 110հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 945, 578, 1544 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Զարիշատ
 
 
Ինդեքս՝ 2702
 
Հեռ` բջջ +374 093 87 88 82