Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 20.5կմ2


Բնակչություն` 1050 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


ՀՀ Տավուշի մարզի Զորական գյուղը մինչև 1988 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Ազգամիջյան կռիվների և հարաբերությունների սրման և հետագա դեպքերի զարգացման պատճառով այստեղ բնակություն են հաստատել Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից 310 և Շահումյանի շրջանից բռնագաղթված 12 ընտանիքներ: Գյուղը նախկինում կոչվել է Վ. Քյորփլու, ապա Հոկտեմբեր:
1. Հեռավորությունը Երևանից՝ 200 կմ,
մարզկենտրոնից՝ 67 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ /հեռավորությունը Վրաստանի սահմանից/
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 600 մ,
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +31C է, ձմռանը` -10C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը՝ 1050 մարդ, 386 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 1863 հա,
որից` 446 հա արոտներ,
762.2 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով անբավարար, ոռոգման ջրով բավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բարվոք                             


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 300 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 148
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/