Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.1կմ2

Բնակչություն` 372

 

tavshut.shirak@mta.gov.am
 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 10կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 44կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և ունեցել է Թազագյուղ, Թազաքենդ, Թազաքյան անվանումները: Թավշուտ է վերանվանվել 1967 թ-ին:
Գյուղը տեղադրված է Ծաղկաշեն գետի աջակողմյան լեռնալանջի վրա` ծովի մակարդակից 2050մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղի շրջակայքում կան հայկական հին գերեզմաններ:        
Բնակչության նախնիների մի մասը 1878 թ-ին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանից: 1886 թ-ին գյուղն ունեցել է 125, 1897 թ-ին` 166, 1926 թ-ին` 224, 1939 թ-ին` 406, 1959 թ-ին` 387, 1979 թ-ին` 356 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 372 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 19%: Ունի 79 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են շրջակայում կառուցված է ջրամբարի ջրերով: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 370հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 98, 495 հեկտար: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Թավշուտ
 
 
Ինդեքս՝  2806
 
Հեռ` բջջ +374 093 88 83 55