Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 9.5կմ2


Բնակչություն` 1434 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Գյուղը հիմնադրվել է 1925թ., այն սկզբում եղել է նախկին Ջարխեչ գյուղի թաղամասերից մեկը, հետագայում որպես առանձին գյուղ անվանվել է Հաղարծին, այնուհետև՝ Թեղուտ։
Գյուղը առանձին բնակավայրի կարգավիճակ է ստացել ՀՀ Գերագույն խորհրդի 1993թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ։
Որպես Դիլիջանի քաղաքամերձ համայնք, գյուղի բնակիչների զգալի մասը ժամանակին աշխատում էր քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Այժմ գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունը և հողագործությունն է։
Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը, որոնք հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից են։
1. Հեռավորությունը Երևանից՝ 109 կմ,
մարզկենտրոնից՝ 26 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 42 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19C, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ Հաղարծին վանքային համալիր
5. Բնակչության թիվը՝ 1434 մարդ, 430 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 248.01 հա,
որից` 94.31 հա արոտներ,
10.67 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 232
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ /չի գործում/