Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 9.51 կմ2

Բնակչություն` 769

Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18կմ հեռավորության վրա: Լեռնային անտառոտ վայրում:
Տնտեսությունը՛ պտղաբուծություն, անասնապահություն: 1959 թվ-ին ուներ 762,1979-ին 639 բնակիչ: Խմելու ջուրը բերվում է ջրմուղով 3կմ հեռավորությունից:
Թեղուտի հանդամասերում հայտնաբերվել են երկնագույն փիրուզի պաշարներ:
Այստեղ պահպանվել է Մանստեֆի մենաստանը 13-րդ դար, եկեղեցիներ 10-17-րդ դ.դ., Վարդան զորավար կոթողը:
Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: