Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 22.13կմ2

Բնակչություն` 957

 

isahakyan.shirak@mta.gov.am
 
Շիրակի մարզի Իսահակյան գյուղը հիմնադրվել է 1826 թ.-ին: Գյուղի սկզբնական անվանումը եղել է Խարում: 1826-1928 թթ. ռուս- պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորամիավորումների շարքերում իր քաջությամբ և հնարամտությամբ աչքի է ընկնում հայրուրապետ Ղազարը: Անվանի պատմաբան Լեոն հիշատակում է, որ Ղազարը արժանանում է ռուսական հրամանատարության խրախուսանքին, որից հետո դիմում է Պասկևիչին՝ Օսմանյան կայսրության սահմանագլխին բնակարան կառուցելու խնդրանքով: Ի պատիվ նրա` գյուղը վերանվանվում է Ղազարապատ:
1945թ.-ի հունիսի 30-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով, ի պատիվ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի, որը ծնվել և իր մանկությունն է անցկացրել Ղազարապատ գյուղում, գյուղը վերանվանվում է Իսահակյան:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով 1973-ից սկսվեց Իսահակյան ավանի շինարարությունը, 1978-1979թթ. գյուղացիները վերաբնակեցվեցին Իսահակյան ավանում:
  1981-ին Բարձրաշեն գյուղի լիկվիդացման պատճառով գյուղի բնակչության կեսը բնակություն է հաստատում Իսահակյան գյուղում: Այժմ Բարձրաշեն գյուղի տարածքը և 450 հա վարելահող գտնվում է Իսահակյան գյուղի վարչական տարածքում: Իսահակյանցիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Մուշի գավառների գյուղերից:
 Գյուղում կառուցված է Ավ. Իսահակյանի հուշարձանը:  Գյուղի վարչական տարածքում է գտնվում Պողոս-Պետրոս եկեղեցին, կառուցված 7–րդ դարում և Աստվածածին եկեղեցին ( 10-13-րդ դարեր):   Իսահակյան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1470 մ բարձրության վրա: Մարզկենտրոն Գյումրիից հեռավորությունը 22 կմ է:
Իսահակյանի վարչական տարածքը 2213.9 հա է: Գյուղն ունի 957 բնակիչ: Իսահակյանցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:
Իսահակյանն ունի դպրոց` նախատեսված 320 աշակերտի համար, բուժկետ, մշակույթի տուն, նախակրթարան:                                                                     
 
 ՀՀ Շիրակի մարզ, գ. Իսահակյան
 
 
Ինդեքս՝ 2907

 հեռ. +374 098 29 09 58