Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 20,68կմ2

Բնակչություն` 1311

Տնային տնտեսությունների թիվը` 344: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է 1822-23 թվականներին: Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից և Էրզրումից: Գյուղն անվանել են Ղարաքիլիսա, հետագայում 1978թվականից` Լեռնահովիտ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են <<Զարգարաքենդ>> գյուղատեղին, եկեղեցի(12-13 դ.դ.), գերեզմանոցներ(12-19 դ.դ.):
Բարձրությունը ծովի մակարդակից 1650 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1716,7 հա, որից` 707,9 հա վարելահող, 176,4 հա խոտհարք, 783,9 հա արոտ:
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման ավարտումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: