Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 41.69 կմ2

Բնակչություն` 1075

Գյուղը գտնվում է Մարց գետի հովտի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20 կմ հարավ-արեւելք, անտառապատ, գեղատեսիլ վայրում: Ունի արգավանդ հողեր եւ մրգատու այգիներ: Կլիման համեմատաբար մեղմ է, տները՝ բարեկարգ ու գեղեցիկ: Խմելու ջուրը բերվում է 3կմ հեռավորությունից: 1959-ին ուներ՝ 1367, 1979-ին՝ 1076 բնակիչ, որոնց մի մասի նախնիները 1850թ. եկել են Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղից:
Տնտեսությունը՝ կաթնաանասնապահական, զբաղվում են նաեւ կարտոֆիլի, ծխախոտի եւ պտուղ-բանջարեղենի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման տաղավար: Գյուղի շրջակայքում կան պատմա-ճարտարապետական հուշարձաններ՝ խաչքարեր, կամուրջ: Ունի մի փոքրիկ եկեղեցի՝ ս.Սարգիս: Լորուտի մոտ էր գտնվում 13-րդ դարի գիտնական Վանական Վարդապետի քարայր-ապաստարանը, որտեղ նա ուսուցանում էր իր սաներին: