Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 4.8կմ2

Բնակչություն` 397 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Լուսահովիտ գյուղը նոր պատմություն ունի: Շուրջ 100 տարի առաջ Խաշթառակից մեկ-երկու ընտանիք բնակություն են հաստատել այդ տարածքում, այն կոչվել է Ծռվիզ և փաստորեն եղել է Խաշթառակի թաղամաս 1991թ. դարձել է ինքնուրույն բնակավայր և կոչվել է Լուսահովիտ:
Գյուղում 1949թ. սկսել է գործել տարրական, այնուհետև հիմնական դպրոց, գյուղում ապրում է 397 մարդ:
Գյուղի տարածքում է գտնվում 7-րդ դարում կառուցված ,,Մորո ձոր,, եկեղեցին:
1. Հեռավորությունը Երևանից՝ 147 կմ,
մարզկենտրոնից՝ 14 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները`անտառային տարածք է, խոնավ, ամռանը միջին ջերմաստիճանը +28C, ձմռանը՝ 0-ից -3C
4. Պատմամշակութային կոթողներ` Մորո ձորո սբ. Աստվածածին VI-VII-րդ դար
5. Բնակչության թիվը՝ 397 մարդ, 139 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2366.0 հա,
որից` 29 հա արոտներ,
149.9 հա վարելահողեր,
2.4 հա այգիներ,
342.6 հա անտառ
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 52 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 18
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն