Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 21.7կմ2

Բնակչություն` 617

 

lusaghbyur.shirak@mta.gov.am

ՀՀ Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: Գյուղի նախքին անվանումը եղել է Սվանվերդի, որի անվան ծագումը կապվում է □սու□ ջուր և □վերդի□ վայր բառերի հետ:
        Գյուղը հիմնադրվել է 1826-1829թթ-ին Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից տեղահանված գաղթականների կողմից: Առաջինը գյուղ է եկել Նավասարդ անունով մի մարդ իր ընտանիքով, որը եղել է ներկայիս Համբարյանների նախապապը: Այնուհետև եկել են Յուզբաշոնք` ներկայիս Աղանիկյաններն ու Սմբատյաններն են:
              1915թ-ի եղեռնից հետո 1917-ից 1918թ –ին Մուշի Խարս գյուղից արտագաղթածները համալրել են գյուղի բնակչությունը, նրանց թվում այդ տարիներին արտագաղթել են նաև երջանկահիշատակ`Անդրանիկ Մարգարյանի պապերը:
               1920 թվականներին գյուղն ունեցել է ավելի քան 300 տնտեսություն: Գյուղը ունեցել է եկեղեցի, որը կառուցվել է 1860 թվականին: 1925 -26թթ- ին գյուղում գործել են տնային դպրոցներ: Այնուհետև գործել է տարրական դպրոց, մինչև 4-րդ դասարան: 1939- 40թթ –ին կառուցվել է Լուսաղբյուրի յոթնամյա դպրոցը: Գյուղի բնակչությունը այդ տարիներին հիմնականում զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ: Գյուղում մշակել են մոտ 9 հա բանջարանոց, գործելէ 2 ջրաղաց` Անդիկի և Համբոյենց ջրաղացը: Մոտ 165 տարի առաջ գյուղում կառուցվել է 2 ձիթհանք: Շինարարության համար փայտը բերել են սայլերով, Սարիղամիշից:Համբոյենց ձիթհանքը գործել է մինչև 1973 թվականը: Կոլտնտեսության տարիներին զբաղվել են նաև
խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Այդ տարիներին գյուղում գործել է ակումբ, գրադարան,
 մանկապարտեզ: Մինչև 1960-ական թվականները գործել է նաև ստացիոնար հիվանդանոց- ծննդատուն:Համայնքի տարածքով է անցնում Երևան –Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհըՀեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է: Հիմա գյուղն ունի միջնակարգ դպրոց`182 աշակերտական տեղով, որը կառուցվել է 1990թ-ին և կատարվել է հիմնական վերանորոգում □Հ.Ս.Ն.□ ծրագրով 2005թ-ին: Կա մանկապարտեզ 50 երեխայի համար, որը ներկայումս չի գործում, ունի վերանորոգման կարիք: Գյուղն ունի գրադարան 7463 կտոր գրքով, որը ևս ունի վերանորոգման կարիք:
    Համայնքը գազաֆիկացված է, 3500մ ներհամյանքային ճանապարհ ասֆալտապատված է:
    Գյուղում բնակվում է 617 մարդ, մակերեսը կազմում է 21.761 (ք. կմ) Համայնքի հողերը անջրդի են, չկան ոռոգման համակարգ: Խմելու ջրի ներքին ցանցը չի գործում, որը համարվում է գյուղի հիմնական պրոբլեմը: Լուսաղբյուր համայնքը հարևան համայնքների, նախկին շրջկենտրոնի և մարզկենտրոնի հետ կապող տրանսպորտի վիճակը լավ է:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Լուսաղբյուր

Ինդեքս՝   2907

 հեռ. +374 093 42 05 56