Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 18.3կմ2

Բնակչություն` 1838 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Խաշթառակի տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից: Դա է վկայում տարածքից հայտնաբերված զենքերի տեսակները, կավե կարասները, սափորները և այլ առարկաները: Բնակավայրը տարբեր ժամանակաշրջաններում օտար նվաճողների կողմից ենթարկվել է ավերումների և տեղահանումների: 1721թ. լեզգիների, 1723թ. թուրքերի ասպատակություններից և Աղա Մահմեդ  խանի 1795-97թթ. վայրագություններից գյուղը հիմնականում ավերվել է: Ղարաբաղի Ջրաբերդ և Գյուլիստան գավառներից 1799-1804թթ. վերաբնակիչներ բնակություն են հաստատել գյուղի ներկա տարածքում: Մշակույթի տունը, մանկապարտեզը, համայնքային կենտրոնը չեն վերանորոգվել կառուցման օրից: Խաշթառակ գյուղում է ծնվել հայ բեմի և կինոյի հանճարեղ վարպետներից մեկը՝ Արմեն Գուլակյանը:
1. Հեռավորությունը Երևանից՝ 144 կմ,
մարզկենտրոնից՝ 11 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 12 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում ամռանը միջին ջերմաստիճանը +28C է, ձմռանը՝ -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. — գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության թիվը՝ 1838 մարդ, 391 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 2366 հա,
որից` 260 հա,
արոտներ 434.9 հա,
վարելահողեր 22.6 հա,
այգիներ 342.6 հա
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ մասնակի
9. Գազիֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար

Համայնքն ունի`

1. Դպրոց 500 աշակերտական տեղով, աշակերտների թիվը — 216
2. Գյուղական բժշկական ամբուլատորիա
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն
5. Մանկապարտեզ