Համայնքների Ֆինանսիստների Միավորում


Մակերես` 11.1կմ2


Բնակչություն` 334 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)


Խաչարձան գյուղը մինչև ազգամիջյան կռիվները կոչվել է Փոլադ և բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Փոլադի տնտեսության հետ միևնույն վարչական տարածքում է գտնվել Աղքիլիսա և Մուրթել փոքր գյուղերը /ներկայումս Ճերմակավան և Գեղատափ/, որոնք նույնպես ադրբեջանաբնակ են եղել:
1989թ. տարածքը բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով, որից հետո այն անվանվել է Խաչարձան: Այստեղ գործում է միջնակարգ դպրոցը: Բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը:
Գեղատափ գյուղը ադրբեջանցիների հեռանալուց հետո բնակեցվել է Շահումյանի շրջանից բռնագաղթվածներով: Համայնքն ունի էկոտուրիզմի համար լավագույն բնակլիմայական պայմանները:
1. Հեռավորությունը Երևանից՝ 124 կմ,
մարզկենտրոնից՝ 26 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 41 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +20C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ չկան
5. Բնակչության թիվը՝ 334 մարդ, 104 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 5625.25 հա,
որից` 403.30 հա արոտներ,
152.04 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ խմելու ջրով բավարար, ոռոգման ջրով անբավարար
9. Գազիֆիկացված չէ
10. Ճանապարհների վիճակը՝ բավարար


Համայնքն ունի`


1. Դպրոց՝ 150 աշակերտական տեղով, աշակերտների թիվը – 68
2. Բուժկետ
3. Մշակույթի տուն
4. Համայնքային կենտրոն