Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 16.88 կմ2

Բնակչություն` 203

Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 12կմ հարավ-արեւելք Գուգարաց լեռնաշղթայի արեւմտյան լանջերին: Խմելու ջուրը տեղից է: Կլիման մեղմ է, տեղումները՝ բավարար:1959թ. ուներ 345, 1979թ.՝ 194 բնակիչ:
Անասնապահությունից բացի զբաղվում են նաեւ պտղաբուծությամբ եւ դաշտավարությամբ: Ունի 8-անյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկաբարձական կայան: